ՎՎարդան Հովսեփյան

ԼՂ քաղաքացի 68-ամյա տղամարդուն Ադրբեջանի կողմից արգելանքի վերցնելու դեպքի առնչությամբ Անահիտ Մանասյանը կդիմի միջազգային կազմակերպություններին

ԼՂ քաղաքացի 68-ամյա տղամարդուն Ադրբեջանի կողմից արգելանքի վերցնելու դեպքի առնչությամբ Անահիտ Մանասյանը կդիմի միջազգային կազմակերպություններին

Լեռնային Ղարաբաղի բնակիչ 68-ամյա տղամարդուն այսօր Ադրբեջանի կողմից արգելանքի վերցնելու դեպքի առնչությամբ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը կդիմի միջազգային կազմակերպություններին:

 
«Ստացված տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանն արգելանքի է վերցրել բուժման նպատակով Կարմիր խաչի միջոցով այսօր՝ հուլիսի 28-ին, ՀՀ բուժհաստատություն տեղափոխվող Լեռնային Ղարաբաղի 68-ամյա քաղաքացուն:
 

Խնդրի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը կապ է հաստատել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործընկերների հետ, շարունակում է իրականացնել փաստահավաք աշխատանքներ:

 

Դեպքի առնչությամբ մանրամասներ ճշտելուց հետո Պաշտպանը կդիմի նաև մարդու իրավունքների մանդատ ունեցող միջազգային կազմակերպություններին»,- տեղեկանում ենք ՀՀ ՄԻՊ-ի գրասենյակի տարածած հաղորդագրությունից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում