ԳԳոհար Սարգսյան

Երևանի մետրոպոլիտենը կհամագործակցի իսպանական «Տելտրոնիկ» ընկերության հետ

Երևանի մետրոպոլիտենը կհամագործակցի իսպանական «Տելտրոնիկ» ընկերության հետ

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանն աշխատանքային այցով մեկնել է Իսպանիա։

Սարագոսա կատարած այցի ընթացքում մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի պաշտոնակատարը հանդիպել է ռադիոկապի համակարգեր և սարքավորումներ արտադրող աշխարհի խոշորագույն «Տելտրոնիկ» ընկերության տնօրինության հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր՝ կարևորելով փոխադարձ այցելությունները, տեսակոնֆերանսները և պարբերական խորհրդակցությունների անցկացումը:

Բաբկեն Սեդրակյանը շնորհակալություն է հայտնել ընկերության տնօրենին հրավերի և հանդիպման համար և ընդգծել, որ նման հանդիպումները առանցքային հարցերին անձամբ անդրադառնալու լավ առիթ են, դրանք հնարավորություն են տալիս բարձրացնել ոլորտային խնդիրներն ու քննարկել դրանց լուծման ուղիները։

Հանդիպման ավարտին ձեռք է բերվել առկա կարիքները գնահատելու և հետագա աշխատանքնրը համակարգելու պայմանավորվածություն, ինչպես նաև քննարկվել է Երևանի մետրոպոլիտենում գերժամանակակից ռադիոկապի և սարքավորումների պիլոտային ծրագրի անվճար ներդրմանը վերաբերող մի շարք հարցեր։

Պիլոտային ծրագրի նպատակն է՝ մեքենավար-կարգավար կապի անխափան ապահովումը, անվտանգության նկատառումներից ելնելով՝ շարժակազմերի մեջ «սև արկղերի» տեղադրումը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում