Հուլիսի 25-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում տեղի է ունեցել 2023 թ. շրջանավարտների ավարտական հանդիսավոր միջոցառումը։

Միջոցառմանը ներկա են եղել ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը, բարձրաստիճան զինվորականներ և այլք։

ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդի Տերունական աղոթքից հետո շրջանավարտներին
հանձնվել են ավարտական փաստաթղթերն ու սպայական դաշույնները։

Շնորհավորելով շրջանավարտներին ուսումնառությունն ավարտելու կապակցությամբ` ներկաները նրանց բարի երթ ու անվտանգ ծառայություն են մաղթել։

Միջոցառումն ավարտվել է ՀՀ ԶՈՒ պատվո պահակային վաշտի ցուցադրական ելույթով և հանդիսավոր երթով։












