ՀՀայկ Նավասարդյան

Հրազդան-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում․ ճանապարհը մասամբ փակվել է

Հրազդան-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում․ ճանապարհը մասամբ փակվել է

Հուլիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում․ ճանապարհը մասամբ փակվել է։

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

 

Ինչպես տեղեկացնում են Փրկարար ծառայությունից՝ պարզվել է, որ Սոլակ գյուղի վերջնամասում մոտակա սարալանջից քարը (մոտ 1 խմ) գլորվել է ճանապարհի երթևեկելի հատված:

 

Փրկարարները քաղաքացիների հետ համատեղ քարը հեռացրել են ճանապարհից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում