Կառավարությունը հայաստանյան տնտեսական միջավայրը ներդրումների համար առավել գրավիչ դարձնելու քայլեր է իրականացնում. ՀՀ նախագահ

ԼԼիլիթ Ասատրյան

Իտալիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Լևոնյան վարժարանում հանդիպել է Հռոմի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ:



Հանդիպման ընթացքում անմիջական մթնոլորտում նախագահ Խաչատուրյանն անդրադարձել է Հայաստանի ներքին ու արտաքին ընդհանուր իրադրությանը, տարածաշրջանային հիմնախնդիրներին և դրանց լուծման ուղղությամբ հայաստանյան իշխանությունների որդեգրած սկզբունքներին:



Նախագահն ընդգծել է, որ ներկայումս Հայաստանն ունի հստակ դիրքորոշում մեր տարածաշրջանում խաղաղության հասնելու և հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու հարցերի շուրջ:

Հանրապետության նախագահը նաև անդրադարձել է վերջին տարիներին երկրի ներքին կյանքի տարբեր ոլորտներում, մասնավորապես՝ տնտեսական կյանքում իրականացվող բարեփոխումներին: Վահագն Խաչատուրյանը շեշտել է, որ ներկայիս կառավարությունը առաջնորդվում է հայաստանյան տնտեսական միջավայրը ներդրումների համար առավել ճկուն ու գրավիչ դարձնելու սկզբունքներով և այս նպատակի համար անհրաժեշտ քայլեր է իրականացնում:

Համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման շրջանակներում հանրապետության նախագահը Երախտագիտության մեդալով է պարգևատրել Լետիցիա Լեոնարդիին և Թալալ Խրաիսին՝ Հայաստանին և հայ ժողովրդին մատուցած ծառայությունների համար:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում