ՀՀայկ Նավասարդյան

Հեռախոսազանգերի միջոցով հավաքագրվող տեղեկություններն օգտագործվում են ի վնաս մեր պետության. ԼՂ ԱԱԾ

Հեռախոսազանգերի միջոցով հավաքագրվող տեղեկություններն օգտագործվում են ի վնաս մեր պետության. ԼՂ ԱԱԾ

ԼՂ ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, իրազեկում է, որ սույն թվականի հուլիսի 24-ին ԼՂ քաղաքացիները ստացել են հեռախոսազանգեր, որոնց միջոցով զանգահարողները մաքուր ռուսերենով տեղեկացնում են, որ «ԼՂ քաղաքացիները Ադրբեջանի տարածքով (Բաքվով) կարող են մեկնել ՀՀ, և իրենք երաշխավորում են վերջիններիս անվտանգությունը»։

 

«Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում նման հեռախոսազանգեր ստանալու դեպքում չպատասխանել տրվող հարցերին և չտրվել ապատեղեկատվության, քանզի նրանց կողմից հավաքագրվող տեղեկություններն օգտագործվում են ի վնաս մեր պետության:

 

Կասկածելի բնույթի զանգեր ստանալու դեպքում անհապաղ դիմեք ԱՀ ազգային անվտանգության ծառայությանը կամ զանգահարեք թեժ գծի հեռախոսահամարներին՝ 047-94-41-26 և 41-26»,- ասված է ԼՂ ԱԱԾ տարածած հաղորդագրության մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում