ԳԳոհար Սարգսյան

Նոր փոստային բացիկ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Սուրեն Սաֆարյանի ծննդյան 100-ամյակին»

Նոր փոստային բացիկ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Սուրեն Սաֆարյանի ծննդյան 100-ամյակին»

2023 թվականի հուլիսի 21-ին շրջանառության մեջ է դրվել «Մեծանուն հայեր. Սուրեն Սաֆարյանի ծննդյան 100-ամյակ» թեմային նվիրված 1 նամականիշով միակողմանի փոստային բացիկ:

Մեկ նամականիշով փոստային բացիկի մարումն իրականացրեցին Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, «ՀայՓոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը, Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը:

Փոստային բացիկի նամականիշի վրա պատկերված է հայտնի հայ նկարիչ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ, 1969-1982 թվականներին Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանի (1923-1988 թթ.) «Ինքնադիմանկար» աշխատանքը:     

Բացիկի ներքևի ձախ անկյունում պատկերված է Սուրեն Սաֆարյանի «Սայաթ-Նովա» (1963 թ.) կտավը: Բացիկի վրա նաև առկա են «100-ԱՄՅԱԿ» և «Հայ նկարիչ» գրառումները՝ հայերեն և անգլերեն լեզուներով:   

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում