ԼԼիլիթ Ասատրյան

Մանրամասներ Ծովագյուղի խաչմերուկում տեղի ունեցած վթարից

Մանրամասներ Ծովագյուղի խաչմերուկում տեղի ունեցած վթարից

Հուլիսի 22-ին՝ ժամը 10:04-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ծովագյուղ գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

 
May be an image of 8 people and car

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
 

Պարզվել է, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի 74-րդ կմ-ին բախվել են Hyundai Elantra (վարորդ՝ Ս․ Մ․), Opel Zafira (վարորդ՝ Հ․ Մ․) և Opel Astra մակնիշների ավտոմեքենաները։

 

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածներն ավտոմեքենաներից դուրս են բերվել տեղի ուժերով:

 

Տուժածներ Լ․ Մ․-ն (ծնված 1992 թ.), Լ․ Ա․-ն (ծնված 1961 թ.), Ա․ Ա․-ն (ծնված 1988 թ.), Գ․ Մ․-ն (ծնված 2020 թ.) տեղափոխվել են, իսկ Ն․ Պ․-ն (ծնված 1950 թ.), Ն․ Բ․-ն (ծնված 1986 թ.), Ն․ Հ․-ն (ծնված 1994 թ.) և Ա․ Դ․-ն (ծնված 1999 թ.) հոսպիտալացվել են Սևան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար։

 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում