ԼԼիլիթ Ասատրյան

Ծաղկահովիտ-Գեղարոտ ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել փոսի մեջ

Ծաղկահովիտ-Գեղարոտ ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել փոսի մեջ

Հուլիսի 22-ին` ժամը 07:04-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջամշլու գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Ծաղկահովիտ-Գեղարոտ ավտոճանապարհի 12-րդ կմ-ին Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Հ. Գ., ծնված 1965 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 5 մ) և հայտնվել փոսի մեջ։ Փրկարարները վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Տուժածը հոսպիտալացվել է Ապարանի ԲԿ։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում