ԼԼիլիթ Ասատրյան

Գագարին գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ

Գագարին գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ

Հուլիսի 21-ին` ժամը 17։30-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Իջևան ավտոճանապարհին՝ Գագարին գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Իջևան-Երևան ավտոճանապարհի 92-րդ կմ-ին բախվել են Volkswagen Vento (վարորդ՝ Մ․ Վ․, ծնված 1975 թ․) և Mercedes-Benz (վարորդ` Հ. Թ., ծնված 1996 թ.) մակնիշների ավտոմեքենաները. Volkswagen Vento մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, գլորվել (մոտ 30 մետր) և հայտնվել դաշտամիջյան հատվածում։

Փրկարարները ճամփեզրին ընկած հայտնաբերել են Մ. Վ․-ին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է Սևանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։

Փրկարարները հոսանքազրկել են Volkswagen Vento մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում