ԼԼիլիթ Սեդրակյան

Երևանում կասեցվել է հանրային սննդի կետի արտադրական գործունեությունը

Երևանում կասեցվել է հանրային սննդի կետի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են անցկացրել անհատ ձեռնարկատեր Ջոնի Կումարին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Խաղաղ Դոնի փողոց) և հայտնաբերել, որ այնտեղ խախտվել են հայրենական և ԵԱՏՄ իրավական նորմերով այդ ոլորտին ներկայացվող սանիտարահիգիենիկ պահանջները:

Մասնավորապես՝

  • խոհանոցի հատակը չի ունեցել հարթ մակերես, չի պահվել նորոգ վիճակում.
  • պատերի պատրաստված չեն անջրանցիկ, չներծծող, լվացվող նյութերից.
  • սննդամթերք պարունակող տարածքում առկա աշխատանքային սեղանի մակերևույթը չի պահվում նորոգ վիճակում, պատրաստված չէ հեշտությամբ մաքրվող ու հարթ նյութերից.
  • սահմանված չէ միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացների պարբերականություն, դրանք չեն իրականացվում.
  • առաստաղները և վերին ամրությունները նախագծված և կառուցված չեն այնպես, որ կանխարգելվի կամ նվազեցվի կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը, անցանկալի բորբոսների աճը և մասնիկների թափվելու հնարավորությունը։

Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում