ԳԳոհար Սարգսյան

Սպիտակում երկու երեխաների վրա հարձակված շունը մեկուսացվել է. ՍԱՏՄ

Սպիտակում երկու երեխաների վրա հարձակված շունը մեկուսացվել է. ՍԱՏՄ

Լոռու մարզի Սպիտակ համայնքում քաղաքացու շունը, պոկելով շղթան, հարձակվել է խաղացող երկու երեխաների վրա, պատճառել մարմնական բազմաթիվ վնասվածքներ։ Երեխաները տեղեփոխվել են հիվանդանոց:

 

Դեպքի մասին տեղեկատվությունը ստանալուն պես՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչները ձեռնարկել են անհրաժեշտ գործողություններ: Շունն անմիջապես մեկուսացվել է։

 

Ըստ սահմանված ընթացակարգերի՝ կենդանին կլինի ամենօրյա հսկողության տակ, և, վարքի փոփոխության, որոշակի հիվանդությունների, մասնավորապես՝ կատաղության, կլինիկական նշանների առկայության դեպքում կձեռնարկվեն համապատասխան գործողություններ (շունը կքնեցվի և կտարվի լաբորատոր հետազոտության)։

 

Երեխաներից մեկի վիճակը գնահատվում է ծանր, մյուսին ցուցաբերվել է անհրաժեշտ առաջին բուժօգնություն, որից հետո նա դուրս է գրվել հիվանդանոցից։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում