ԼԼիլիթ Ասատրյան

Երևան-Մեղրի ավտոճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել ծառին. կա զոհ

Երևան-Մեղրի ավտոճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել ծառին. կա զոհ

Հուլիսի 20-ին` ժամը 23:18-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 132-րդ կմ-ին Оpel մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Է. Հ., ծնված 2000 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևոր Ա. Ն.-ն (ծնված 2000 թ․) տեղի ուժերով դուրս են բերել ավտոմեքենայից և հոսպիտալացվել համապատասխանաբար Եղեգնաձորի և Վայքի ԲԿ-ներ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը, ավոմեքենայից դուրս բերել ուղևոր Հ. Ս.-ին (ծնված 2000 թ․) և մոտեցրել շտապօգնության մեքենային. վերջինս հոսպիտալացվել է Եղեգնաձորի ԲԿ, որտեղ բժիշկներն արձանագրել են նրա մահը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում