ԼԼիլիթ Ասատրյան

ՃՏՊ Սևան-Գավառ ավտոճանապարհին. կան տուժածներ

ՃՏՊ Սևան-Գավառ ավտոճանապարհին. կան տուժածներ

Հուլիսի 19-ին` ժամը 18։39-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորաշեն գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սևան-Գավառ ավտոճանապարհի մոտ 7-րդ կմ-ին բախվել են VAZ-2107 (վարորդ՝ Ա․ Խ․, ծնված 1997 թ․) և Skoda (վարորդ՝ Վ․ Օ․, ծնված 1973 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ VAZ-2107 մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորներ Ա․ Ս․-ն (ծնված 1955 թ․), Ա․ Ղ․-ն (ծնված 1998 թ․), Հ․ Խ․-ն (ծնված 2020 թ․), Գ․ Ս․-ն (ծնված 1957 թ․) և Skoda մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ս․ Օ․-ն (ծնված 2008 թ․) տեղափոխվել են Սևանի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում