ԳԳոհար Սարգսյան

Մհեր Գրիգորյանն ընդունել է Լիտվայի ոստիկանության գլխավոր հանձնակատարի գլխավորած պատվիրակությանը

Մհեր Գրիգորյանն ընդունել է Լիտվայի ոստիկանության գլխավոր հանձնակատարի գլխավորած պատվիրակությանը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Լիտվայի ոստիկանության գլխավոր հանձնակատար Ռենատաս Պոժելանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Անդրիուս Պուլոկասը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև ոստիկանության բարեփոխումների իրականացման համատեքստում ձևավորված համագործակցությանն առնչվող հարցեր: Մտքեր են փոխանակվել նաև այլ ոլորտներում երկու երկրների համագործակցության զարգացման հեռանկարների շուրջ:

Հանդիպման սկզբում փոխվարչապետը շնորհավորել է Անդրիուս Պուլոկասին Հայաստանում Լիտվայի դեսպանի պաշտոնին նշանակվելու կապակցությամբ: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում