ԼԼիլիթ Ասատրյան

Գորիս-Երևան ճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտամիջում․ կա տուժած

Գորիս-Երևան ճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտամիջում․ կա տուժած

Հուլիսի 19-ին` ժամը 00:04-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս քաղաքի «Սդղի գյոլ» կոչվող տարածքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Գորիս-Երևան ավտոճանապարհի 8-րդ կմ-ին KIA մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Ա․, ծնված 1992 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, մոտ 30 մ գլորվել և հայտնվել դաշտամիջյան հատվածում:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Հ․ Ա․-ին տեղի ուժերով դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է Գորիսի ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում