ԼԼիլիթ Ասատրյան

Երևանի Աճառյան փողոցում ծառն ու էլեկտրական սյունն ընկել են տաղավարի վրա

Երևանի Աճառյան փողոցում ծառն ու էլեկտրական սյունն ընկել են տաղավարի վրա

Հուլիսի 15-ին` ժամը 19։03-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աճառյան փողոցի թիվ 30 շենքի մոտակայքում ծառը և էլեկտրական սյունը թեքվել և ընկել են տաղավարի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ ծառն ամբողջությամբ կոտրվել և ընկել է տաղավարի վրա, իսկ արտաքին լուսավորման սյունը՝ թեքվել: Փրկարարները ծառի ճյուղերը հեռացրել են տաղավարի վրայից, իսկ «Երքաղլույս» ՓԲԸ-ի աշխատակիցները` ուղղել սյունը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում