ՄՄարիամ Մխիթարյան

Սիրիան ՄԱԿ-ին թույլատրել է օգտագործել Թուրքիայի հետ սահմանին գտնվող անցակետը մարդասիրական օգնության առաքումների համար

Սիրիան ՄԱԿ-ին թույլատրել է օգտագործել Թուրքիայի հետ սահմանին գտնվող անցակետը մարդասիրական օգնության առաքումների համար

Սիրիան թույլ է տվել ՄԱԿ-ին և նրա գործակալություններին սիրիա-թուրքական սահմանի  Բաբ ալ-Հավա անցակետը վեց ամիս օգտագործել հումանիտար օգնությունը Սիրիայի հյուսիս-արևմուտքում կարիքավոր խաղաղ բնակիչներին հասցնելու համար: Պայմանավորվածությունը սկսել է գործել 2023 թվականի հուլիսի 13-ից՝ Սիրիայի կառավարության հետ  լիակատար համագործակցությամբ և համաձայնեցմամբ, ասվում է ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ​​ներկայացուցիչ Բասսամ Սաբբաղի նամակում։

Սիրիայի մշտական ​​ներկայացուցիչն այն ուղարկել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահին՝ անդամ երկրներին փոխանցելու համար:

Արաբական Հանրապետություն մարդասիրական օգնության առաքման անդրսահմանային մեխանիզմը դադարում է գործել այն պատճառով, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հուլիսի 11-ին չի կարողացել փոխզիջման հասնել դրա աշխատանքն 9 ամսով երկարաձգելու հարցում: Ռուսաստանը վետո է կիրառել Անվտանգության խորհրդի նոր բանաձևի նախագծի հանդեպ՝ պատճառաբանելով, թե մեխանիզմի երկարաձգումը ոչ մի օգուտ չի բերի Սիրիայի ժողովրդին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում