ԱԱնժելիկա Ժամհարյան

ԼՂ նախագահը խորհրդակցություն է հրավիրել հրատապ հումանիտար ու անվտանգային հարցերի շուրջ

ԼՂ նախագահը խորհրդակցություն է հրավիրել հրատապ հումանիտար ու անվտանգային հարցերի շուրջ

ԼՂ նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 10-ին հրավիրել է  աշխատանքային խորհրդակցություն` իշխանության տարբեր թևերի ներկայացուցիչների, ուժային գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ։

Քննարկվել են Ադրբեջանի կողմից ԼՂ-ի դեմ  շարունակվող ագրեսիվ քաղաքականության  հետևանքով խորացող հումանիտար   և անվտանգային խնդիրների  լուծման ուղղությամբ կատարվող քայլերը։ Ընդգծվել է  ներքին ռեսուրսների արդյունավետ օգտագործման և ԼՂ-ի ապաշրջափակմանն ուղղված արտաքին քաղաքական ջանքերի ակտիվացման անհրաժեշտությունը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում