ԼԼիլիթ Ասատրյան

Պոլիկլինիկական օղակում կաթվածի կանխարգելումն ու պացիենտների հսկումը կարևոր ձեռքբերում կլինի. Ավանեսյան

Պոլիկլինիկական օղակում կաթվածի կանխարգելումն ու պացիենտների հսկումը կարևոր ձեռքբերում կլինի. Ավանեսյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանի կաթվածի խորհրդի գործադիր կազմի ներկայացուցիչներին և նյարդաբանական ծառայության ղեկավարների: 

 
Հնարավոր է սա 3 մարդ, նորությունների բաժին and տեքստ նկարն է
 

Ինչպես հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, որպես պիլոտային ծրագիր` Հայաստանի կաթվածի խորհուրդն առաջարկել է սկսել կաթվածի երկրորդային կանխարգելման կազմակերպում այն հիվանդանոցներին կից պոլիկլինիկաներում, որտեղ կան կաթվածի համապարփակ կենտրոններ և դա իրականացնել կաթվածի նյարդաբանների օգնությամբ:

 
Հնարավոր է սա 6 մարդ, նորությունների բաժին and տեքստ նկարն է
 

Հետագայում, նախատեսվում է ընդլայնել երկրորդային կենտրոնների քանակը և ստեղծել առաջնային կանխարգելման կենտրոններ Երևանի պոլիկլինիկաներում և մարզերում:

 

Անահիտ Ավանեսյանը նշել է, որ պոլիկլինիկական օղակում կաթվածի կանխարգելումն ու պացիենտների հսկումը կարևոր ձեռքբերում կլինի, ուստի լրացուցիչ քննարկումներից հետո հնարավոր կլինի սկսել պիլոտային ծրագիրը:

 

Անդրադարձ է եղել Լոռու մարզում գլխուղեղի սուր և ենթասուր իշեմիկ կաթվածների թրոմբոլիտիկ բուժման ծրագիրն ընդլայնելու հնարավորություններին:

 

Քննարկվել է մարզերում կաթվածի ծրագրի շրջանակներում հեռաբժշկության զարգացմանը, ինչպես նաև մասնագետների վերապատրաստմանը վերաբերող հարցեր:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում