ԱԱնժելիկա Ժամհարյան

Թռչնամսի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է

Թռչնամսի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները «Ագրոթեքինվեստ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Կոտայքի մարզ, գ. Նոր Գեղի):

Մասնավորապես՝

  • արտադրական շինությունների այն հատվածներում, որտեղ իրականացվում է սննդամթերքի արտադրությունը, պատերի մակերևույթները չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից պատրաստված, դռները եղել են անհարթ.

  • առաստաղների և արտադրական շինությունների վերևում գտնվող կառուցվածքները ապահով չեն եղել՝ չի կանխարգելվել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումն ու խոնավության խտացումը.

  • սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող տեխնոլոգիական սարքավորումների և գույքի լվացման, մաքրման և ախտահանման աշխատանքներ կատարելու հնարավորություն չի եղել:

Թռչնամսի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում