ԱԱրսեն Մկրտչյան

ԿԸՀ ներկայացուցիչները Մոլդովայում կմասնակցեն «Փողը քաղաքականության մեջ» խորագրով համաժողովին

ԿԸՀ ներկայացուցիչները Մոլդովայում կմասնակցեն «Փողը քաղաքականության մեջ» խորագրով համաժողովին

Կենտրոնական ընտրական հանձնաժողովից հատնում են, որ ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը և ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավար Տիգրան Բաբիկյանը հուլիսի 6-7-ը կգործուղվեն Մոլդովայի Հանրապետություն:

Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը IDEA-ի, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի և մի շարք այլ միջազգային կազմակերպությունների հետ համատեղ կազմակերպում է «Փողը քաղաքականության մեջ» խորագրով համաժողով: Այն տեղի կունենա հուլիսի 6-7-ը, Քիշնևում:

Քննարկումների հիմնական թեման առցանց նախընտրական քարոզարշավի ֆինանսավորումն է:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում