ԼԼիլիթ Ասատրյան

Արզնիում հրդեհի հետևանքով ջերմահարվել է էլեկտրական ենթակայան և 2 գեներատոր

Արզնիում հրդեհի հետևանքով ջերմահարվել է էլեկտրական ենթակայան և 2 գեներատոր

Հուլիսի 5-ին` ժամը 13։34-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արզնի գյուղում՝ «Բեկոն» գործարանի մոտակայքում, այրվում է խոտածածկույթ։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Գոլդեն Փելես» կահույքի արտադրամասի տարածքում գտնվող էլեկտրական ենթակայանի և 2 գեներատորների մոտակայքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:08-ին, մարվել՝ 14:24-ին:

Տարբեր օջախներով այրվել է մոտ 1000 քմ խոտածածույթ, ջերմահարվել էլեկտրական ենթակայան և 2 գեներատոր:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում