ԼԼիլիթ Ասատրյան

Կոտայքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

Կոտայքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Բյուրեղավան քաղաքի, Նուռնուս այգեգործական զանգվածի և Արզնի գյուղի ջրամատակարարումը բարելավելու նպատակով՝ պարտադիր կապիտալ աշխատանքների ծրագրով իրականացվում են ջրագծերի փոխարինման և ներքին ցանցի կառուցման աշխատանքներ:

Կապված ջրագծերի փոխմիացումներն իրականացնելու հետ՝ ս.թ. հուլիսի 6-ին ժամը 10:00-ից մինչև հուլիսի 7-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի՝ Բյուրեղավան քաղաքի, Նուռնուս այգեգործական զանգվածի, Արզնի գյուղի և հարակից իրավաբանական բաժանորդների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում