ԼԼիլիթ Ասատրյան

Մեկնարկել է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարը. այս տարվա կարգախոսն է «Միասին կարող ենք ավելին»

Մեկնարկել է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարը. այս տարվա կարգախոսն է «Միասին կարող ենք ավելին»

«Խորհրդանշական է, որ Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի պաշտոնական բացումը համընկավ մեր երկրի Սահմանադրության օրվա՝ պետական տոնի հետ», - բժշկագիտական խոշորագույն համագումարի բացմանը, ողջունելով աշխարհի բոլոր կողմերից Հայաստան ժամանած անվանի բժիշկներին, գիտնականներին, բժշկական կազմակերպությունների ղեկավարներին, նշել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Միասին կարող ենք ավելին» համահայկական համագումարի այս տարվա կարգախոսը ավելի քան երբևէ արդիական է. մեկտեղելով Հայաստան-Արցախ-Սփյուռք ամբողջ ներուժը՝ հնարավոր կլինի հզորացնելու առողջապահական համակարգը։

4 տարին մեկ կազմակերպվող կարևորագույն այս միջոցառումը համահայկական բժշկագիտական մտքի հայրենիքում մեկտեղման, փորձի փոխանակման, մարտահրավերների դիմակայման ուղիների մշակման բացառիկ հարթակ է։

Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարն աշխատանքները կշարունակի մինչև հուլիսի 8-ը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում