Նոր կենսաչափական փաստաթղթերի ճանաչման հետ ընտրատեղամասերում տեխնիկական խնդիր չկա. պարզաբանում

ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 3 ահազանգ է ստացվել․ ՆԳՆ

ԿԸՀ-ն հրապարակել է ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

«ԱՄՆ դեսպանների՝ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամն» աջակցել է եզակի ձեռագրերի և արխիվային վավերագրերի պահպանության աշխատանքներին Մատենադարանում

ՄՄարիամ Մխիթարյան

ԱԷՄԳ-ն Զապորոժիեի ԱԷԿ-ում ականապատման հետքեր չի հայտնաբերել. Գրոսսի

ԱԷՄԳ-ն Զապորոժիեի ԱԷԿ-ում ականապատման հետքեր չի հայտնաբերել. Գրոսսի

«Այսօր, ընդամենը մի քանի ժամ առաջ, ես կապվել եմ Զապորոժիեի ԱԷԿ-ում մշտական ​​առաքելության փորձագետների հետ։ Մենք տեղյակ ենք երկու կողմի պնդումներին և հայտարարություններին։ Վերջին ստուգումների ժամանակ, սակայն, ականապատման որևէ նշան չենք արձանագրել։ Այնուամենայնիվ, մենք ծայրահեղ զգոն ենք»,- ասել է գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին՝ մեկնաբանելով Զապորոժիեի ատոմակայանում դիվերսիայի սպառնալիքի մասին հաղորդագրությունները։

Նա խոստացել է պարբերաբար տեղեկացնել կայանում տիրող իրավիճակի մասին։ Ըստ վերջին տեղեկությունների՝ ԱԷՄԳ-ի փորձագետները պահանջել են լրացուցիչ հասանելիություն, որն անհրաժեշտ է ԶԱԷԿ-ում ականների կամ պայթուցիկ նյութերի բացակայությունը հաստատելու համար:

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակը խիստ քննադատության է ենթարկել ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրենին այն բանի համար, որ վերջինս չի պաշտպանում Կիևի մեղադրանքները Ռուսաստանի հասցեին, թե իբր Մոսկվան սպառնալիք է ստեղծում Զապորոժիեի ԱԷԿ-ի անվտանգության համար:

Պոդոլյակը նաև դժգոհություն է հայտնել, որ Գրոսսին ճնշում չի գործադրում Ռուսաստանի վրա՝ պաշտպանելու ԶԱԷԿ-ի վերահսկողությունը ուկրաինական կողմին փոխանցելու Կիևի պահանջները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում