ՎՎահե Դավթյան

Լավրենտի Միրզոյանը պարգևատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով

Լավրենտի Միրզոյանը պարգևատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի լեզուների կենտրոնի հայոց լեզվի գլխավոր խմբագիր, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Լավրենտի Միրզոյանը Մայրենի լեզվի պահպանման և զարգացման գործում ներդրած ավանդի համար պարգևատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով:

Դեռ փետրվարին շնորհված պարգևն այսօր հանձնել է նախագահի խորհրդական Վահրամ Դումանյանը: Լավրենտի Միրզոյանը հեղինակել և խմբագրել է 300-ից ավելի գրքեր, 3000-ից ավելի հրապարակումներ, 25 ուսումնամեթոդական ուղեցույցներ, բառարաններ, թարգմանվել 8 լեզվով, նաև արժանացել է տարբեր հուշամեդալների և պարգևների:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում