ՀՀայկ Նավասարդյան

Ինչ անել էնտերովիրուսային վարակներից պաշտպանվելու համար. ՀՎԿԱԿ-ի խորհուրդները

Ինչ անել էնտերովիրուսային վարակներից պաշտպանվելու համար. ՀՎԿԱԿ-ի խորհուրդները

Աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում, ժամանակ առ ժամանակ դիտվում է էնտերովիրուսային վարակներով պայմանավորված հիվանդությունների ակտիվացում:

 

Ինչպես տեղեկացնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից՝ հիվանդությունն ակտիվանում է գերազանցապես ջերմաստիճանի բարձրացման հետ:
 
Էնտերովիրուսային վարակները սուր վարակիչ հիվանդություններ են, որոնք բնութագրվում են տենդով և բազմաձև կլինիկական ախտանշաններով` կենտրոնական նյարդային, սրտանոթային, աղեստամոքսային, մկանային, շնչառական և այլ համակարգերի ախատահարումով:

 

Հիմնական հարուցիչները Կոկսակի, ECHO տիպի էնտերովիրուսներն են, որոնք կայուն են արտաքին միջավայրում, ցածր ջերմաստիճանների, չորացման, տաքացման նկատմամբ: Մակերեսային ջրամբարների ջրերում և խոնավ հողում կարող են պահպանվել մինչև 2 ամիս:
 
Էնտերովիրուսների առանձնահատկություններից է առողջ վիրուսակրության առաջացումը: Աղիներում կարող են պահպանվել մինչև 5 ամիս և այս ժամանակամիջոցում արտազատվել արտաքին միջավայր: Մեծամասամբ էնտերովիրուսային վարակներն ընթանում են անախտանիշ, կարող են արտահայտվել նաև մրսածության ախտանշաններով՝ տենդ, ջերմաստիճանի բարձրացում, գլխացավ, սրտխառնոց, փսխում: Էնտերովիրուսներն առաջացնում են նաև լուրջ կլինիկական ընթացքով հիվանդություններ` շճային մենինգիտ, էնցեֆալիտ, սուր կաթված, նորածնային սեպտիկ հիվանդություն, հեպատիտ, միոկարդիտ և այլն:

 

Էնտերովիրուսային վարակները փոխանցվում են բերանա-կղանքային (ջրային, սննդային և կենցաղ-կոնտակտային) և օդակաթիլային ճանապարհներով:
Վարակի աղբյուրը հիվանդ մարդն է կամ վարակակիրը: Գաղտնի շրջանը 1-ից 10 օր է: Առավել մեծ ռիսկի խումբ են նորածինները, վաղ հասակի երեխաները և դեռահասները:

 

ՀՎԿԱԿ-ից իրազեկում են, որ էնտերովիրուսային վարակներից պաշտպանվելու համար անհրաժեշտ է`

  • պահպանել անձնական հիգիենայի կանոնները (հաճախակի լվանալ ձեռքերը, ծածկել քիթը և բերանը հազի և փռշտալու ժամանակ)՝ հատկապես նորածինների խնամքի պարագայում.

  • միրգը և բանջարեղենը լավ լվանալ հոսող ջրով.

  • խուսափել էնտերովիրուսային վարակներով հիվանդների հետ սերտ շփումից.

  • բնակարանը հաճախակի օդափոխել և խոնավ մաքրել.

  • խուսափել պատահական վայրերում սնվելուց.

  • չօգտագործել կասկածելի ջուր։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում