ՄՄարիամ Մխիթարյան

Հռոմի Պապը դատապարտել է Շվեդիայում Ղուրանն այրելու ակցիան

Հռոմի Պապը դատապարտել է Շվեդիայում Ղուրանն այրելու ակցիան

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը դատապարտել է Շվեդիայում Ղուրանն այրելու ակցիան՝ ընդգծելով, որ նման գործողությունները չի կարելի արդարացնել խոսքի ազատությամբ: Նրա խոսքը մեջբերում է Vatican News-ը։

«Ես վրդովմունք ու նողկանք եմ զգում։ Ցանկացած գիրք, որը սուրբ է համարվում, պետք է հարգվի հավատացյալների հանդեպ հարգանքից ելնելով, և խոսքի ազատությունը երբեք չպետք է օգտագործվի որպես պատրվակ ուրիշներին արհամարհելու համար»,- ընդգծել է քահանայապետը՝ հանդես գալով մահմեդական համայնքի պաշտպանության օգտին:

Լրատվամիջոցներն ուշագրավ են համարել փաստը, որ Ղուրանն այրել են ՆԱՏՕ-ին անդամակցելու՝ Շվեդիայի ջանքերի խորապատկերում: Հիշեցնենք, որ Ստոկհոլմի եվրատլանտյան ինտեգրմանը խոչընդոտում են դաշինքի անդամ երկրներից Թուրքիան և Հունգարիան: Միջադեպից հետո Թուրքիայի խորհրդարանի նախագահը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին անդամակցությունն անիրականանալի երազանք կմնա Ստոկհոլմի համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում