ՄՄարիամ Մխիթարյան

Առցանց դրամահավաք է կազմակերպվել և՛ Ֆրանսիայում դեռահասին սպանած ոստիկանի ընտանիքի, և՛ սպանված դեռահասի մոր համար

Առցանց դրամահավաք է կազմակերպվել և՛ Ֆրանսիայում դեռահասին սպանած ոստիկանի ընտանիքի, և՛ սպանված դեռահասի մոր համար

Համացանցի օգտատերերը շուրջ 860 հազար եվրո են հավաքել առցանց նվիրատվության հարթակում՝ Փարիզի Նանտեր արվարձանում դեռահասին կրակած ոստիկանի ընտանիքի համար: Այդ մասին հայտնում է BFM հեռուստաալիքը։

Ըստ լրատվականի՝ Gofundme կայքում ավելի քան 40 հազար մարդ է նվիրատվություն կատարել, նախնական նպատակը եղել է հավաքել 50 հազար եվրո:

Միաժամանակ համացանցի օգտատերերը Leetchi կայքում 155 հազար եվրո են հավաքել ոստիկանի կողմից սպանված դեռահասի մոր համար, ակցիային մասնակցել է ավելի քան 8200 մարդ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում