ԼԼիլիթ Ասատրյան

Հուլիսի 3-7-ը ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

Հուլիսի 3-7-ը ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

Հանրապետության տարածքում հուլիսի 3-ի ցերեկը, 4-ի գիշերը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 4-ի ցերեկը, 5-ին, 7-ի ուշ երեկոյան, 8-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ հարավարևելյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 3-7-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։

Երևան քաղաքում հուլիսի 3-ի ցերեկը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 4-ի երեկոյան ժամերին սպասվում է, 5-ի և 7-8-ի երեկոյան ժամերին հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում