ԼԼիլիթ Ասատրյան

Լողափում նավակ է շրջվել. ջրափրկարարները քաղաքացուն և հեծանվանավակը տեղափոխել են ափ

Լողափում նավակ է շրջվել. ջրափրկարարները քաղաքացուն և հեծանվանավակը տեղափոխել են ափ

Հուլիսի 1-ին` ժամը 19։47-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Ախթամարի» արձանի դիմացի լողափում՝ լճի մեջ, նկատվում է երկու նավակ, որոնցից մեկը շրջված է․ ջրի մեջ քաղաքացիներ կան։

 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
 
Պարզվել է, որ ափից մոտ 700 մետր հեռավորության վրա, երկու հեծանվանավակներից մեկը շրջվել է, շրջված նավակի ուղևորներից մեկը (Ա․ Ս․ ծնված 1999 թ․) լողալով դուրս է եկել ափ, իսկ մյուս ուղևորը (Կ․ Ս․ ծնված 1997 թ․) կանգնած է եղել շրջված նավակի վրա։
 
Ջրափրկարարները Կ․ Ս-ին և շրջված հեծանվանավակը տեղափոխել են ափ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում