ԼԼիլիթ Ասատրյան

ՃՏՊ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին․ կա զոհ

ՃՏՊ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին․ կա զոհ

Հուլիսի 1-ին` ժամը 06։36-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհի 14-րդ կմ-ին Mitsubishi Grandis մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Մ․, ծնված 1991 թ․) գլորվելով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ճամփեզրի փոսում․ ուղևորներից մեկը մահացել է, իսկ ուղևորներ Ա․ Մ․-ն (ծնված 1990թ․) և Խ․ Մ․-ն (ծնված 1988 թ․) տեղում ստացել են համապատասխան բուժօգնություն և հրաժարվել հոսպիտալացումից:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում