ԼԼիլիթ Ասատրյան

Շիրակի մարզպետն ու Անահիտ Ավանեսյանն անդրադարձել են մարզի բուժհաստատություններում իրականացված և ընթացող աշխատանքներին

Շիրակի մարզպետն ու Անահիտ Ավանեսյանն անդրադարձել են մարզի բուժհաստատություններում իրականացված և ընթացող աշխատանքներին

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Գյումրիում գտնվող ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին, նախարարության ու մարզպետի աշխատակազմի պատասխանատուների հետ խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել Շիրակի մարզի առողջապահական հաստատություններում իրականացված և ընթացքի մեջ գտնվող աշխատանքներին, մասնավորապես, Արթիկում նոր հիվանդանոց կառուցելուն, մասնաշենքի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքներն ընթացքի մեջ են, ինչպես նաև Գյումրու թիվ 1 և 2 պոլիկլինիկաների վերանորոգման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին։ Այդ մասին հայտնում են ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմից:

 
Возможно, это изображение 4 человека
 

«Այն, որ կառավարությունը վերջին տարիներին հստակ աշխատանք է տանում բժշկական ծառայությունների հասանելիության, դրանց որակի բարձրացման ուղղությամբ՝ ակնառու է, ուրախալի է նաև այն փաստը, որ բուժհաստատությունների կառուցման ու վերանորոգման աշխատանքները ևս չեն հապաղում, մարզի բուժհաստատությունների զարգացումը մեզ համար աշխատանքային կարևոր ուղղություն է, վստահ եմ՝ առկա հիմնահարցերին էլ համատեղ աշխատանքով լուծում կգտնենք»,- նախարարի հետ զրույցում նշել է Շիրակի մարզպետը։

 

Նախարարը հետաքրքրվել է Աշոցքի հիվանդանոցի ստացիոնար ծառայությունների վերականգնման, ինչպես նաև Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի ծննդատան մասնաշենքի կառուցման շինարարական աշխատանքների ընթացքով՝ բարձր գնահատելով երկու հարցում էլ մարզպետի ջանքերն ու խնդրի կարգավորմանը միտված քայլերը։

 
Возможно, это изображение 5 человек, отдел новостей и текст
 

ՀՀ առողջապահության նախարարն ու Շիրակի մարզպետը այցելել են «Գյումրի» բժշկական կենտրոն։ Կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանի ուղեկցությամբ պատասխանատուները շրջել են բուժհաստատությունում, ծանոթացել իրականացված աշխատանքներին, ծառայությունների որակին։ Անդրադարձ է կատարվել նախորդ տարի ներդրված և լիարժեքորեն գործող կաթվածի պետական ծրագրին, որի շրջանակներում կենտրոնում գործում է կաթվածի նորագույն բուժման երկու մեթոդ՝ դեղորայքային և վիրահատական, որը ՀՀ բոլոր քաղաքացիների համար անվճար է և հասանելի։ Մայրաքաղաքից հետո, Շիրակի մարզն առաջինն է, որտեղ Կաթվածի խորհրդի համաձայնությամբ, օժանդակությամբ և պետական ֆինանսավորմամբ իրականացվել է այն։

 
Возможно, это изображение 3 человека
 
Նախարարին և մարզպետին են ներկայացվել հիվանդանոցի զարգացման ծրագիրն ու առաջիկա անելիքները, քննարկվել են խնդիրների լուծմանն ուղղված ձեռնարկվելիք միջոցառումները։
 
Возможно, это изображение 3 человека

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում