ՄՄարիամ Մխիթարյան

Նազարբաևին զրկել են իր անունով դպրոցների, բուհի և հիմնադրամի բարձրագույն խորհրդի ղեկավարի կարգավիճակից

Նազարբաևին զրկել են իր անունով դպրոցների, բուհի և հիմնադրամի բարձրագույն խորհրդի ղեկավարի կարգավիճակից

Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը զրկվել է «Նազարբաևի համալսարանի», «Նազարբաևի ինտելեկտուալ դպրոցների» և «Նազարբաևի հիմնադրամի» բարձրագույն հոգաբարձուների խորհրդի ղեկավարի կարգավիճակից:

Որոշումը կայացվել է «Ղազախստանի Հանրապետության որոշ օրենսդրական ակտերում մասնագիտական ​​որակավորման, պետական ​​պարգևների, սոցիալական ապահովության և կրթության հարցերի վերաբերյալ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի համաձայն, որը հինգշաբթի ընդունել է երկրի խորհրդարանը:

Ավելի վաղ Նազարբաևը զրկվել էր Ելբասի (Ազգի առաջնորդ) կարգավիճակից: Փետրվարի 15-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ստորագրել էր «Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ-Ելբասիի» մասին սահմանադրական օրենքն ուժը կորցրած ճանաչելու որոշումը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում