ՄՄարիամ Մխիթարյան

Ֆրանսիայի ՆԳՆ-ն հունիսի 30-ի գիշերը 40 հազար ոստիկան է ներգրավելու անկարգությունները ճնշելու համար

Ֆրանսիայի ՆԳՆ-ն հունիսի 30-ի գիշերը 40 հազար ոստիկան է ներգրավելու անկարգությունները ճնշելու համար

Իրավապահ մարմինների աշխատակիցները կունենան «տեխնիկական և տեխնոլոգիական ռեսուրսներ՝ անկարգությունների դեմ պայքարելու համար»,- ասել է ներքին գործերի և արտերկրյա տարածքների նախարար Ժերալ Դարմանենը։

Ֆրանսիայի ՆԳՆ-ն կներգրավի 40 հազար ոստիկան ու ժանդարմ՝ հունիսի 30-ի գիշերը ֆրանսիական քաղաքների փողոցներում կարգուկանոն ապահովելու, ջարդերը կանխելու համար։ Այդ մասին հինգշաբթի հայտարարել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը։

«Երեկ մենք ունեինք 9000 ոստիկան և ժանդարմ, այսօր կունենանք 40000, ընդ որում 5000-ը՝ միայն Փարիզում: Նրանց տրամադրության տակ կլինեն տեխնիկական և տեխնոլոգիական ռեսուրսներ՝ անկարգությունների դեմ պայքարի, ձերբակալություններ իրականացնելու և կարգուկանոն հաստատելու համար»,- ասել է Դարմանենը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում