ԼԼիլիթ Սեդրակյան

Ախթալա քաղաքում ծառն ընկել է ավտոմեքենայի վրա

Ախթալա քաղաքում ծառն ընկել է ավտոմեքենայի վրա

Հունիսի 27-ին՝ ժամը 14:09-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ախթալա քաղաքում ծառն ընկել է ավտոմեքենայի վրա. ավտոմեքենայում արգելափակված քաղաքացիներ կան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ քաղաքի Թումանյան փողոցի թիվ 10 հասցեի մոտակայքում ծառն ընկել է «VAZ» մակնիշի ավտոմեքենայի վրա. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը արգելափակված վարորդ Հ. Դ.-ն (ծնված 1953 թ.) և ուղևոր Է. Դ.-ն (ծնված 1950 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից։

 

Փրկարարները հեռացրել են ծառը. երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում