ԱԱնժելիկա Ժամհարյան

Երևանի Կասյան փողոցը վերանվանվեց Վազգեն Առաջինի անունով

Երևանի Կասյան փողոցը վերանվանվեց Վազգեն Առաջինի անունով

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի առաջարկով Սարգիս Կասյանի անունը կրող փողոցը վերանվանվեց Վազգեն Ա-ի անունով:

Երևան քաղաքի ավագանու նիստում որոշումը հավանության է արժանացել ավագանու անդամների կողմից:

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Տիգրան Ավինյանը՝ հիշեցնելով, որ  դեռևս 6 տարի առաջ Երևանի ավագանու նիստին  ներկայացվել էր Սարգիս Կասյանի անունը կրող փողոցը Վազգեն Ա-ի անվամբ կոչելու առաջարկը, որը, սակայն, չէր ընդունվել։ 

«Այժմ հարցը ընդունվեց, ինչը մեծ կարևորություն ունի մեր ժողովրդի իրական նվիրյալների անունն ու անմահ գործը հիշելու համար։ 

Վազգեն Ա Կաթողիկոսը անգնահատելի դեր է ունեցել հայ եկեղեցու պահպանման, մեր պետականության վերականգնման, Սփյուռք-Հայաստան կապերի ամրապնդման և միջեկեղեցական կապերի զարգացման հարցերում։ Նրա ազգապահպան գործունեության շնորհիվ Մատենադարանին են հանձնվել հայկական բազմաթիվ հոգևոր ձեռագրեր և վավերագրեր։ Վեհափառի ջանքերով վերակառուցվել են Էջմիածնի Մայր տաճարը և բազմաթիվ եկեղեցական կառույցներ»,- գրել է Ավինյանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում