ԼԼիլիթ Ասատրյան

Հրդեհ Վարդաշեն թաղամասում

Հրդեհ Վարդաշեն թաղամասում

Հունիսի 27-ին` ժամը 03։13-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Վարդաշեն 6-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող ավտոտնակում, ներսում ավտոմեքենա կա:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ավտոտնակի տանիքում․ ներսում ավտոմեքենա չկա։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:28-ին, մարվել՝ 03:56-ին: Այրվել են ավտոտնակի տանիքի փայտե կառուցատարրերը (50 քմ):

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում