ԷԷլեն Պետրոսյան

Փամբակ գյուղի մոտ մեքենան գլորվել է ձորը և բռնկվել․ վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են

Փամբակ գյուղի մոտ մեքենան գլորվել է ձորը և բռնկվել․ վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են

Հունիսի 26-ին՝ ժամը 14:15-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ-Շորժա ավտոճանա­պարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան բռնկվել է։

 

Ինչպես տեղեկացնում են Փրկարար ծառայությունից՝ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ Ճամբարակ-Վարդենիս ավտոճանապարհի 55-րդ կմ-ին՝ Փամբակ գյուղի մոտակայքում, Opel մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ․ Հ․, ծնված 1992 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, գլորվել ձորը (մոտ 5 մետր) և բռնկվել․ վարորդը և ուղևոր Դ․ Կ․-ն (ծնված 1992 թ․) ինքնուրույն դուրս են եկել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Վարդենիսի ԲԿ։

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։36-ին, մարվել՝ 15։43-ին։ Այրվել է ավտոմեքենան։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում