ԼԼիլիթ Ասատրյան

Էթնիկ զտման քաղաքականությունն Ադրբեջանի համար ամենօրյա գործընթաց է. Էդմոն Մարուքյան

Էթնիկ զտման քաղաքականությունն Ադրբեջանի համար ամենօրյա գործընթաց է. Էդմոն Մարուքյան

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը թվիթերյան իր էջում գրառում է կատարել` անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում բետոնե պատնեշի տեղադրմանը:

«Թարմ սադրանք` Ադրբեջանի կողմից. երեկ ադրբեջանական զինված ուժերը բետոնե պատնեշ են տեղադրել` Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը կապող, 120 000 մարդու, որոնց թվում` 30 000 երեխաների կյանքի ճանապարհ հանդիսացող Լաչինի միջանցքը փակելու համար:

Սա եղել է` Հաագայի դատարանի որոշման համատեքստում` ի լրումն ապօրինի արգելափակոցի տեղադրման և զրահատեխնիկա բերելու: Ադրբեջանի` էթնիկ զտման քաղաքականությունը ամենօրյա գործընթաց է, և մարդու իրավունքների այս կոպիտ խախտումները շարունակվում են»,- գրել է նա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում