ԼԼիլիթ Ասատրյան

Ավտոմեքենան բախվել է ճամփեզրի արգելապատնեշին․ կա տուժած

Ավտոմեքենան բախվել է ճամփեզրի արգելապատնեշին․ կա տուժած

Հունիսի 23-ին` ժամը 18։14-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մ-2 մայրուղու սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 14-րդ կմ-ին Honda մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Գ․, ծնված 1997 թ․) բախվել է ճամփեզրի արգելապատնեշին։

Ուղևոր Ա․ Հ․-ն (ծնված 2005 թ.) հոսպիտալացվել է Երևանի Էրեբունի ԲԿ: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում