ԼԼիլիթ Ասատրյան

Արմավիրում կասեցվել է խմորեղենի արտադրամասի գործունեությունը

Արմավիրում կասեցվել է խմորեղենի արտադրամասի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոնի տեսուչները «Ոսկեհատիկ սվիթե» ՍՊԸ-ին պատկանող խմորեղենի արտադրամասում (ՀՀ Արմավիրի մարզ, ք. Արմավիր) իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով:

 

Մասնավորապես՝
 
- խմորեղենի արտադրամասի հատակը չի պահվել նորոգ վիճակում՝ պատրաստված չի եղել անջրանցիկ, լվացվող նյութերից հեշտությամբ լվանալու և ախտահանելու համար.
 
- արտադրամասի սեղանների մակերևույթները չեն պահվել բարվոք վիճակում՝ ենթակա են եղել փոխարինման։

 

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ խմորեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում