ԼԼիլիթ Ասատրյան

Ախթալա-Շամլուղ ճանապարհին հորդառատ անձրևի հետևանքով առաջացել է սելավային հոսք. ճանապարհը երկկողմանի փակվել է

Ախթալա-Շամլուղ ճանապարհին հորդառատ անձրևի հետևանքով առաջացել է սելավային հոսք. ճանապարհը երկկողմանի փակվել է

Հունիսի 22-ին` ժամը 17։45-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ախթալա-Շամլուղ ավտոճանապարհին հորդառատ անձրևի հետևանքով առաջացել է սելավային հոսք․ երթևեկությունը երկկողմանի փակ է։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները սահմանազատել են տարածքը։

Դեպքի վայրում աշխատում է Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի 1 ինքնաթափ, 1 էքսկավատոր և 1 ամբարձիչ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում