Նախագահի ելույթի քաղաքագիտական վերլուծությունը

Նախագահի ելույթի քաղաքագիտական վերլուծությունը

ՄԱԿ-ի վեհաժողովում Հայաստանի նախագահը հանդես եկավ և որպես համահայկական առաջնորդ, և  որպես Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպան:

Երկրի ղեկավարի ելույթի հիմնական ուղերձներին է անդրադարձել «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ, քաղաքագետ Կարեն Բեքարյանը:

Ըստ նրա` ելույթն ամբողջովին անդրադառնում և ամփոփում էր Հայաստանի արտաքին գերակայությունները

Շատ հստակ ձևակերպվում է նաև Մինսկի խմբի արդեն իսկ պրոֆեսիոնալ վիճակը կարգավորման գործընթացում և Ադրբեջանի բանակցային ձևաչափը փոխելու ջանքերի մոտիվացիան:

Ինչ վերաբերում է Ղարաբաղին առնչվող ակնարկին, թե միայն զիջումների պարագայում հայ-թուրքական արձանագրությունները հարևան երկրում կվավերացվեն, ապա, քաղաքագետի խոսքով Նախագահի «գրողի ծոցին վավերացնեք» ժողովրդական արտահայտությունը հստակ ազդակ էր` տրված առաջին հերթին Թուրքիային, բացի այդ՝ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման գործընթացում ուղղակի կամ անուղղակի ներգրավված միջնորդներին: 

Մանրամասները՝ տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում