ԼԼիլիթ Ասատրյան

Հանրապետությունում օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա

Հանրապետությունում օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա

Երևանում այսօր ցերեկը, հունիսի 23-ին, 24-ի գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ։

 
Հունիսի 27-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հունիսի 25-ին, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։

 

Մարզերում այսօր ցերեկը, հունիսի 23-ին, 24-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ ինտենսիվ։
 
Հունիսի 24-ի և 27-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ։
 
Հունիսի 25-ին, 26-ին, 27-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
 
Քամին՝ արևմտյան, 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:
 
Օդի ջերմաստիճանը հունիսի 22-ի և 23-ի ցերեկը աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով, հունիսի 24-27-ը նույնքան կբարձրանա։

 

Արցախում այսօր և վաղը սպասվում է անձրև և ամպրոպ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում