ԷԷլեն Պետրոսյան

Ջերմուկ տանող ճանապարհին մեքենան շրջվել է․ կան տուժածներ

Ջերմուկ տանող ճանապարհին մեքենան շրջվել է․ կան տուժածներ

Հունիսի 22-ին՝ ժամը 09։30-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհից Ջերմուկ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ առկա է գազի արտահոսք։

 

Ինչպես տեղեկացնում են Փրկարար ծառայությունից՝ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ։

 

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհից Ջերմուկ քաղաք տանող ավտոճանապարհի 5-րդ կմ-ին Renault մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Խ․Հ․, ծնված 1989 թ․) ճանապարհի երթևեկելի հատվածում շրջվել է․ երթևեկությունը դարձել է միակողմանի։

 

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը ուղևորներ Ռ․ Խ․-ն (ծնված 1964 թ.) և Վ․ Խ․-ն (ծնված 1961 թ.) ավտոմեքենայից դուրս են բերվել տեղի ուժերով և տեղափոխվել Վայքի ԲՄ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել։

 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը. երթևեկությունը վերականգնվել է։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում