ՄՄարիամ Մխիթարյան

Հայաստանից բեռնատարները Վերին Լարսի անցակետում ձևակերպվում են առաջնահերթ կարգով. Ցեգոև

Հայաստանից բեռնատարները Վերին Լարսի անցակետում ձևակերպվում են առաջնահերթ կարգով.  Ցեգոև

Հայաստանից բեռնատարները «Վերինի Լարս» մաքսային անցակետում մաքսազերծվում են առաջնահերթության սկզբունքով: Այդ մասին РИА Новости-ի հետ հարցազրույցում ասել է մաքսակետի պետի տեղակալ Գեորգի Ցեգոևը։

Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության ղեկավարի պաշտոնակատար Ռուսլան Դավիդովը դրական էր գնահատել «Վերին Լարս» մաքսային անցակետի արդիականացումը, որն ընդլայնվել է մինչև 39 գոտիով: Նրա խոսքով ՝ «խցանումներ չկան, ճանապարհներն ազատ են, մաքսատունն աշխատում է»։

Ըստ ԴՄԾ-ի տվյալների՝ բեռների գրեթե կեսը (48%) գալիս է Հայաստանից։

«Առաջին հերթին ստուգվում են Հայաստանից բեռնատարները, որոնց համար նախատեսված է ևս 100 տեղ Հարավային դարպասի մոտ, որտեղ հնարավոր է նաև մաքսային լիարժեք գործողություն իրականացնել»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Ավելի վաղ Հայաստանի և Ռուսաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանը և Միխայիլ Միշուստինը քննարկել էին Վերին Լարսի մաքսակետի վերակառուցման հարցը։ Փաշինյանը նշել էր, որ այս աշխատանքների ավարտը կնպաստի Երևանի և Մոսկվայի միջև տնտեսական հարաբերությունների հետագա զարգացմանը։

Ռուսաստանը լայնածավալ աշխատանքներ է իրականացրել անցակետի վերակառուցման ուղղությամբ։ Այն Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի ամենաբանուկ անցակետն է։ Մայիսին Վերին Լարսի երթևեկության 25 գոտիներին ավելացվել էին 11-ը, իսկ հունիսի 15-ին գործարկվել է ևս 3 գոտի։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում