ԼԼիլիթ Ասատրյան

Հաստատվել է «Մատենադարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը

Հաստատվել է «Մատենադարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու մասին:

«Ղեկավարվելով «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2017 թվականի հուլիսի 20-ի N 927-Ն որոշման N 1 հավելվածի 28-րդ կետի պահանջներով՝

1. Հաստատել «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը՝ համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի դեկտեմբերի 26-ի «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու մասին» N 1531-Ա որոշումը»,- նշված է որոշման մեջ:

Հոգաբարձուների խորհրդի նախագահ է նշանակվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում