ԼԼիլիթ Ասատրյան

Երևան-Շորժա մայրուղու հարակից հատվածում ընդերքօգտագործման ապօրինի դեպքի առթիվ հարուցվել է վարչական վարույթ. ՇՄՆ պարզաբանումը

Երևան-Շորժա մայրուղու հարակից հատվածում ընդերքօգտագործման ապօրինի դեպքի առթիվ հարուցվել է վարչական վարույթ. ՇՄՆ պարզաբանումը

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը պարզաբանում է տարածել` ի պատասխան սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում տարածված «Ահազանգ․Սևանի ափին գործում է ապօրինի ավազի հանք» վերտառությամբ հրապարակումների: Դրանում ասված է.

«Նախքան ահազանգի սոցիալական ցանցերով տարածվելը, սույն թվականի հունիսի 20-ին ՀՀ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Ճամբարակի բաժնի ներկայացուցիչների կողմից ձեռնարկված անհրաժեշտ և օպերատիվ աշխատանքների արդյունքում Երևան -Շորժա M14 մայրուղու հարակից հատվածում հայտնաբերվել է ընդերքօգտագործման ապօրինի դեպք։

Դեպքի վայր են ժամանել «Սևան» ազգային պարկի և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Գեղարքունիքի մարզի ներկայացուցիչները։ Նյութերը փոխանցվել են ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին։

Տեսչական մարմնի կողմից փաստի առթիվ հարուցվել է վարչական վարույթ: Հանրությանը կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում